Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայդեր ալ Աբադի. ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համագործակցության կարիքը շուտով չի լինի

Հայդեր ալ Աբադի. ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համագործակցության կարիքը շուտով չի լինի
08.11.2017 | 23:10

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը որևէ քաղաքական առաքելություն չունեն Իրաքում:
Աբադին կարծում է, որ Իրաքում զինվորականներին կրթելու և հակաահաբեկչական գործողությունների ժամանակ օդային աջակցությունից բացի կոալիցիոն ուժերի այլ առաքելության մասին խոսք լինել չի կարող:

«Նրանք աջակցում են մեր հակաահաբեկչական պայքարին, դա էլ շուտով ավարտին կմոտենա, քանի որ Իրաքում ահաբեկչությանը գրեթե վերջ ենք տվել»,- ասել է Աբադին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Իրաքի տարածքում ամբողջովին ոչնչացված կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ